Էրդողանի խաղը մեծ արյունահեղությամբ է ավարտվելու։ Այո՛, նա կպաշտպանի Ադրբեջանի շահերը և կկռվի մինչև վերջին ադրբեջանցին։ Հետո Ադրբեջանը այլևս գոյություն չի ունենա։ Իսկ Ալիևի հետ ի՞նչ կլինի։ Ասեմ։
Նայեցի Ալիևի հարցազրույցը և կրկին ապշեցի նրա մտածողությունից և պատմության չիմացությունից։ Ալիևը զարմանում է, թե ինչպե՞ս կարող է Արցախը անկախ լինել։
Թուրքիային պետք է զսպել: Եթե Ռուսաստանը չզսպի Թուրքիային, ապա նա չի էլ հասցնի անգամ աչքը թարթել, երբ ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը թուրքական նահանգ կդառնան: Միայն հիմարն այդքան բան չի հասկանում:
Հայաստանն ունի բարոյական իրավունք Արցախը ճանաչելու որպես անկախ պետություն։ Սա շատ լավ պահ է որոշակի թեստավորում անելու համար, այսինքն` չբավարարվել միայն խոսքերով, անել գործնական քայլեր։
Պետական համակարգ գոյություն չունի, վարչապետը բոլորին համոզել է, որ կա ընդամենը մի մեթոդ՝ աղմուկ և փողոցային պայքար: Կա խուժանապետություն, որում հաղթում են գոմի օրենքները՝ ով բարձր է բառաչում, նա էլ հաղթում է:
Կարծում եմ, ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնելու քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:
Մեր երկիրը 10 տարի աճել է. միջին տարեկան տնտեսական աճը եղել է 10.5 տոկոս, այդ ընթացքում աշխարհում եղել է նման ընդամենը 5 երկիր, այսինքն` մենք հնգյակում ենք եղել:
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...